Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-3291-29.06.2004,30.08.2004-ՊԻ,ԵԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (4 դեկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-272) 1-ին հոդվածի առաջին եւ չորրորդ կետերում «տեղական ինքնակառավարման մարմիններում» բառերը փոխարինել «համայնքային» բառով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 3-րդ հոդվածի երրորդ կետը «պաշտոնները» բառից հետո լրացնել «ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների եւ ռեֆերենտների պաշտոնները:» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3 . Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` վեցերորդ մասով.

«Համայնքային ծառայողին քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակման հետ միաժամանակ շնորհվում է նրա համայնքային ծառայության դասային աստիճանին համապատասխան քաղաքացիական ծառայության դասային աստիճան:»:

Այդ կապակցությամբ հոդվածի վեցերորդ եւ յոթերորդ մասերը համապատասխանաբար համարել յոթերորդ եւ ութերորդ մասեր:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասի «ա» «բ» եւ «գ» կետերը«հայեցողական պաշտոններում» բառերից հետո լրացնել «բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների եւ ռեֆերենտների պաշտոններ ի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետը «առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ» բառերից հետո լրացնել «կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասի «գ» կետը «քաղաքացիական ծառայության պաշտոններում» բառերից հետո լրացնել «կամ համայնքային ծառայության պաշտոններում» բառերով:

ՀՈԴՎԱԾ 7 . Օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներրորդ օրը: