ՀՈԴՎԱԾ 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի առաջին եւ չորրորդ մասերում «տեղական ինքնակառավարման մարմիններում» բառերը փոխարինել «համայնքային» բառով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 3-րդ հոդվածի երրորդ մասը «պաշտոնները» բառից հետո լրացնել «ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների եւ ռեֆերենտների պաշտոնները:» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 51 մասով.
«Համայնքային ծառայողին քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակման հետ միաժամանակ շնորհվում է նրա համայնքային ծառայության դասային աստիճանին համապատասխան քաղաքացիական ծառայության դասային աստիճան:»:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասի «ա» «բ» եւ «գ» կետերը «հայեցողական» բառից հետո լրացնել «բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների եւ ռեֆերենտների պաշտոնների» բառերով:
Օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետը «առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ» բառերից հետո լրացնել «կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ» բառերով:
Օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասի «գ» կետը «քաղաքացիական ծառայության պաշտոններում» բառերից հետո լրացնել «կամ համայնքային ծառայության պաշտոններում» բառերով:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: