Հոդված 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-129-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 5-րդ մասի երրորդ պարբերությունը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 2. Օրենքի 11.1-րդ հոդվածի 2-րդ մասում հանել «, հաշվանցումը» բառը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 1-ին հոդվածը կիրառվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո կազմված ստուգման ակտով առաջադրված տուգանքների նկատմամբ, իսկ մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը նշանակված եւ նշանակման օրվանից երկամսյա ժամկետում չվճարված (կամ մասնակի չվճարված) տուգանքների գումարները կրկնապատկվում են մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը գործող Օրենքին համապատասխան: