Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-8778-22.10.2015,03.11.2015-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ ԿԻՐԱՌՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-220-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի`

1) 2-րդ մասը «որոշմամբ» բառից հետո լրացնել «եւ պետական բյուջե է վճարվում որոշումը ընդունելուց հետո` 10-օրյա ժամկետում» բառերով.

2) 3-րդ մասն ուժը ճանաչել կորցրած:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետը կիրառվում է Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան գործունեության կասեցման մասին որոշում ընդունած լիազորված մարմնի ղեկավարի որոշմամբ նշանակված տուգանքների նկատմամբ, եթե այդ որոշումը ընդունվել է 2018 թվականի հունվարի 1-ից հետո, իսկ մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը նշանակված եւ նշանակման օրվանից եռամսյա ժամկետում չվճարված (կամ մասնակի չվճարված) տուգանքների գումարները կրկնապատկվում են մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը գործող Օրենքին համապատասխան: