Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Հանրային ծառայությունների կարգավորման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-225-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11.1-րդ հոդվածի՝
1) ուժը կորցրած ճանաչել 1-ին մասը,
2) 2-րդ մասում հանել «, հաշվանցումը» բառը:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 12. Կարգավորման պարտադիր վճարները վերադարձնելու կարգը
Սույն օրենքով սահմանված կարգով սահմանված կարգավորման պարտադիր վճարի գումարից ավելի վճարված գումարները մուտքագրվում են միասնական հաշվին «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 1-ով սահմանված կարգով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: