Armenian ARMSCII Armenian
Կ-87714-22.10.2015,03.11.2015-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքում (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 3-րդ մասում՝

1) «այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման» բառերը փոխարինել«միասնական հաշվին մուտքագրման » բառերով.

2) հանել «պետական բյուջե վճարվող պարտադիր վճարների օրենքով սահմանված կարգով հաշվարկված պարտավորություններից ավելի վճարված գումարների վերադարձի հիմնավորվածության, » բառերը:

Հոդված 2. Օրենքի հավելված 1-ում՝

1) վերնագրից եւ 1.1-ին կետից հանել «, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների` օրենքով սահմանված կարգով հաշվարկված պարտավորություններից ավելի վճարված գումարների վերադարձի» բառերը.

2) 1.2-րդ կետի «ա» ենթակետից հանել «տնտեսվարող սուբյեկտի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա այլ գումարների հաշվին տնտեսվարող սուբյեկտի պետական բյուջե հաշվեգրվող այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման,» բառերը.

3) 1.2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ) գերավճարների գումարը որոշելու անհրաժեշտությունը.»: