Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1071-12.05.2025-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաշտարարության մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-351-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասում «լուծմանը» բառից հետո լրացնել «մեկ կամ մի քանի (համահաշտարարություն)» բառերը:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 7-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ երկրորդ նախադասությամբ.

«Դիմումի մեջ համապատասխան նշման դեպքում արդարադատության նախարարության կողմից կարող է նշանակվել մշտապես գործող հաշտարարական հաստատություն:».

2) 7.1-ին մասում «հաշտարարի» բառերից հետո լրացնել «կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության» բառերը.

3) 7.2-րդ մասում «հաշտարարի» բառից հետո լրացնել «կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության» բառերը, «հաշտարարին» բառից հետո լրացնել «կամ մշտապես գործող հաշտարարական հաստատությանը» բառերը, իսկ «նրա» բառը փոխարինել «ընտրված հաշտարարի կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության» բառերով:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում «բացառությամբ» բառից հետո լրացնել «կողմերի համաձայնությամբ եւ» բառերը:

Հոդված 4. Օրենքի 11.1-ին հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ երկրորդ նախադասությամբ.

«Դիմումի մեջ համապատասխան նշման դեպքում արդարադատության նախարարության կողմից կարող է նշանակվել մշտապես գործող հաշտարարական հաստատություն:»:

Հոդված 5. Օրենքի 11.2-րդ հոդվածի 1-ին մասում «կարգով» բառից հետո լրացնել «, եթե այլ բան սահմանված չէ կողմերի համաձայնությամբ» բառերը:

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետում «հաշտարարի կրած» բառերը փոխարինել «՝ հաշտարարության իրականացման հետ կապված այլ» բառերով.

2) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ նախադասությամբ.

«Մշտապես գործող հաշտարարական հաստատություն ներգրավելու դեպքում հաշտարարի վարձատրության չափը որոշվում է հաստատության կանոններով սահմանված կարգով:»:

Հոդված 7. Օրենքի 12.1-ին  հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4-6-րդ մասերով.

«4. Ամբողջությամբ կամ մասնակի առցանց հաշտարարություն իրականացնելու դեպքում հաշտության համաձայնությունը կարող է ստորագրվել էլեկտրոնային եղանակով:

5. Ամբողջությամբ կամ մասնակի առցանց հաշտարարություն իրականացնելու դեպքում հաշտության համաձայնություն կարող է կնքվել կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու, ինչպես նաեւ փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով փաստաթղթեր փոխանակելու միջոցով:

6. Սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով նախատեսված դեպքերում հաշտության համաձայնությունը համարվում է կնքված այդ համաձայնությամբ նշված օրը:»:

Հոդված 8. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 12.2-րդ հոդվածով.

«Հոդված 12.2. Համահաշտարարությունը

1. Կողմերի փոխադարձ համաձայնության առկայության կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում հաշտարարությունը կարող է իրականացվել մի քանի հաշտարարներ ներգրավելու միջոցով:

2. Համահաշտարարության նկատմամբ կիրառելի են սույն օրենքով նախատեսված կանոններն այնքանով, որքանով այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով կամ չի բխում համահաշտարարության էությունից:

3. Հաշտարարների թեկնածության վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում հաշտարարները նշանակվում են արդարադատության նախարարության կողմից, իսկ մշտապես գործող հաշտարարական հաստատություն ներգրավելու դեպքում՝ այդ հաստատության կողմից՝ հաստատության հաշտարարության կանոններին համաձայն:

4. Հաշտարարների վարձատրության չափը որոշվում է կողմերի եւ հաշտարարի միջեւ համաձայնությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, իսկ մշտապես գործող հաշտարարական հաստատություն ներգրավելու դեպքում՝ հաստատության կանոններով սահմանված կարգով: Ծախսերը բաշխվում են կողմերի համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում ծախսերը հավասարաչափ բաշխվում են կողմերի միջեւ, եթե  մշտապես գործող հաշտարարական հաստատություն ներգրավելու դեպքում այլ բան նախատեսված չէ մշտապես գործող հաշտարարական հաստատության կանոններին համաձայն:

Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) անցել է հանրային ծառայության՝ հանրային ծառայության մեջ գտնվելու ողջ ժամկետով.».

2)    լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-րդ կետ.

«1.1) հանրային ծառայող է՝ հանրային ծառայության մեջ գտնվելու ողջ ժամկետի ընթացքում.»:

Հոդված 11. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «հաշտարարները» բառից հետո լրացնել «եւ մշտապես գործող հաշտարարական հաստատությունները» բառերը.

2) 3-րդ մասում «հաշտարարների» բառից հետո լրացնել «եւ մշտապես գործող հաշտարարական հաստատությունների» բառերը, իսկ «հաշտարար» բառից հետո լրացնել «կամ մշտապես գործող հաշտարարական հաստատություն».

3) 4-րդ մասում «հաշտարար» բառից հետո լրացնել «կամ մշտապես գործող հաշտարարական հաստատություն» բառերը, իսկ «հաշտարարը» բառից հետո լրացնել «կամ մշտապես գործող հաշտարարական հաստատությունը» բառերը:

Հոդված 12. Օրենքի 21.4-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում «կազմակերպությունը» բառից հետո լրացնել «առանց լիազորագրի» բառերը:

Հոդված 13. Օրենքի 23.1-ին  հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ կետով.

«5) մշտապես գործող հաշտարարական հաստատության կողմից ներկայացված հաղորդումը՝ հաշտարարի՝ կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող խախտում կատարելու մասին:»:

Հոդված 14. Օրենքում «հաշտարար» բառերից առաջ լրացնել «արտոնագրված» բառը:

Հոդված 15. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում արդարադատության նախարարությունը համապատասխան ենթաօրենսդրական ակտերը համապատասխանեցնում է սույն օրենքին:  

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն