Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308-Ն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետի «Առնվազն 10 պատգամավորներ» բառերը փոխարինել «Առնվազն 5 պատգամավորներ» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հիմնավորում
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի 125-րդ հոդվածի Ազգային ժողովի համամասնական ընտրակարգի դեպքում կուսակցությունների համար անցողիկ շեմ է սահմանված 5 տոկոսը, որի համաձայն ՀՀ Ազգային Ժողովում կարող են ձեւավորվել նաեւ 5 պատգամավորներից բաղկացած խմբակցություններ: Այս տրամաբանության մեջ է տեղավորվում նաեւ 5 պատգամավորներից բաղկացած պատգամավորական խմբերի ձեւավորման հնարավորությունը: Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում եմ փոփոխել պատգամավորական խմբի ստեղծման կարգը, եւ սահմանել, գործող 10 պատգամավորների փոխարեն, առնվազն 5 պատգամավորների մասնակցությամբ պատգամավորական խմբեր ձեւավորելու հնարավորություն: Դրանով իսկ կտրվի հնրավորություն միեւնույն քաղաքական կուրսի, գաղափարախոսության, ծրագրերի, նպատակների եւ մարտավարության շրջանակներում գործող պատգամավորների համար ձեւավորելու 5 հոգանոց պատգամավորական խմբեր: