Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10742-16.05.2025-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հիմնադրամների մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը լրացնել նոր 9-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«9. Բարձրագույն ուսումնական հաստատության իրավական կարգավիճակի, ստեղծման, գործունեության, վերակազմակերպման, կառավարման մարմինների, դրանց ձեւավորման եւ լիազորությունների, գույքի օգտագործման ու ֆինանսատնտեսական հարաբերությունների առանձնահատկությունները սահմանվում են «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքով: Սույն օրենքի դրույթները տարածվում են բարձրագույն կրթության եւ գիտության համակարգի նկատմամբ, եթե այլ բան սահմանված չէ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն