Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10744-16.05.2025-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 34-րդ հոդվածի 8-րդ մասում «բարձրագույն մասնագիտական (բակալավր, մագիստրոս)» բառերը փոխարինել «բարձրագույն կրթության մակարդակների (բակալավր, մագիստրոս, դոկտոր)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածի 13-րդ մասում «բարձրագույն մասնագիտական (բակալավր, մագիստրոս)» բառերը փոխարինել «բարձրագույն կրթության մակարդակների (բակալավր, մագիստրոս, դոկտոր)» բառերով, իսկ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» բառերը՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» բառերով:

Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «9. ԿՐԹՈՒԹՅԱՆ  ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում՝

1) 7-րդ եւ 8-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«7. Բարձրագույն կրթության առաջին մակարդակի (բակալավրի) կրթական ծրագրի իրականացում ԿՄ    -  -  - - Հ Վ
8. Բարձրագույն կրթության երկրորդ մակարդակի (մագիստրոսի) կրթական ծրագրի իրականացում ԿՄ  -  -  -  - Հ Վ».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ եւ 10-րդ կետերով.
 
«9. Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի (դոկտորի) կրթական ծրագրի իրականացում Կ
Մ
 -  -  -  - Հ Վ
10. Բարձրագույն կրթության ծառայության իրականացում Կ
Մ
- -  - Հ Վ»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հոդված 5. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

Հոդված 6.

1) սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման համար մինչեւ 2025 թվականի սեպտեմբերի 1-ը տրված լիցենզիաները շարունակում են գործել մինչեւ 2028 թվականի հունիսի 1-ը:

2)  սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման համար մինչեւ 2025 թվականի սեպտեմբերի 1-ը լիցենզիա ստացած կազմակերպությունները պետք է դիմեն բուհի լիցենզիա ստանալու համար՝ մինչեւ 2028 թվականի հունիսի 1-ը:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն