Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի «8. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում՝
1) 8.5.3-րդ ենթակետի «բակալավրի կրթական ծրագրի իրականացման համար» բառերը փոխարինել «բարձրագույն կրթության առաջին մակարդակին (բակալավր) համապատասխան կրթական ծրագիր իրականացնելու համար» բառերով.
2) 8.5.5-րդ ենթակետի «մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման համար» բառերը փոխարինել «բարձրագույն կրթության երկրորդ մակարդակին (մագիստրոս) համապատասխան կրթական ծրագիր իրականացնելու համար» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.5.6-րդ եւ 8.5.7-րդ ենթակետերով.
«8.5.6 | բարձրագույն կրթության երրորդ մակարդակին (դոկտոր) համապատասխան կրթական ծրագիր իրականացնելու համար՝ տարեկան | բազային տուրքի 300-ապատիկի չափով |
8.5.7 | Բարձրագույն կրթության ծառայությունների իրականացման համար | բազային տուրքի 3000-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում