Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-8392-20.07.2015,06.11.2015-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 29-ի ՀO-359-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ`

«Վարկային կազմակերպության՝ որպես ֆինանսական խմբի անդամ գործունեության նկատմամբ լրացուցիչ պահանջները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում «այլ հաշվետվություններ» բառերից հետո լրացնել «եւ տեղեկություններ» բառերը:

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել «զ» կետ հետեւյալ բովանդակությամբ.

«զ) խախտվել են վարկային կազմակերպության մասնակցությամբ ֆինանսական խմբի գործունեությունը կարգավորող օրենքների եւ (կամ) դրանց հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջները:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: