Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10747-16.05.2025-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասում «օրդինատորների» բառը փոխարինել «ռեզիդենտների (օրդինատորների)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածում՝

1)  3-րդ մասում «միջին մասնագիտական, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական» բառերը փոխարինել «միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթության, ինչպես նաեւ կլինիկական օրդինատուրայի (կլինիկական ռեզիդենտուրայի)» բառերով.

2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«5. Առողջապահության ոլորտի մասնագիտություններով հետավարտական ուսումնառության կազմակերպման կարգը, ներառյալ հիմնական մասնագիտությունների, նեղ եւ լրացուցիչ մասնագիտացումների ցանկը, ուսումնառության տեսակները (կլինիկական ռեզիդենտուրա, նեղ մասնագիտացմամբ ուսումնառություն), դրանց կազմակերպման եւ իրականացման պայմանները եւ վերջնարդյունքները հաստատում է Կառավարությունը՝ լիազոր մարմնի ներկայացմամբ՝ կրթության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցմամբ:»:

Հոդված 3. Օրենքի 35.1 հոդվածում՝

1) 1-ին, 8-րդ, 20-րդ մասերում «ռազմաբժշկական հետբուհական ուսուցում» բառերը փոխարինել «ռազմաբժշկական մասնագիտություններով հետավարտական լրացուցիչ ուսումնառություն» բառերով.

2) 4-րդ մասում «հետբուհական» բառը փոխարինել «հետավարտական լրացուցիչ ուսումնառության»  բառերով.

3) 7-րդ մասից հանել «եւ հետբուհական մասնագիտական» բառերը.

4) ուժը կորցրած ճանաչել 14-րդ մասը.

5) 19-րդ մասում «հետբուհական մասնագիտական կրթություն» բառերը փոխարինել «հետավարտական լրացուցիչ ուսումնառություն» բառերով:

Հոդված 4. Օրենքի 35.5 հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «ռազմաբժշկական հետբուհական ուսուցում» բառերը փոխարինել «ռազմաբժշկական մասնագիտություններով հետավարտական լրացուցիչ ուսումնառություն» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն