Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-8393-20.07.2015,06.11.2015-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀO-177-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը լրացնել 5-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ`

«5. «Ապահովագրական, վերաապահովագրական գործունեություն իրականացնող սուբյեկտների՝ որպես ֆինանսական խմբի անդամ գործունեության նկատմամբ լրացուցիչ պահանջները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 2. Օրենքի 143-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 8-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«8) խախտվել են վերահսկվողի մասնակցությամբ ֆինանսական խմբի գործունեությունը կարգավորող օրենքների եւ (կամ) դրանց հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջները:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: