Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-107410-16.05.2025-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) ամբողջ տեքստում «Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն» բառերը փոխարինել «Սպայական (ռազմաուսումնական) բուհ» բառերով իրենց համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասում «ասպիրանտներին» բառը փոխարինել «դոկտորանտներին» բառով:

Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի «ա» եւ «գ» կետերից հանել «մասնագիտական» բառը:

Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) «օրդինատոր»  եւ  «օրդինատորին»  բառերը  փոխարինել համապատասխանաբար «կլինիկական ռեզիդենտ» եւ «կլինիկական ռեզիդենտին» բառերով.

2) «եւ դոկտորանտ» եւ «եւ դոկտորանտին» բառերը հանել, իսկ «(ասպիրանտ)» եւ «(ասպիրանտին)» բառերը փոխարինել համապատասխանաբար «(դոկտորանտ)» եւ «(դոկտորանտին)» բառերով:

Հոդված  5. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) «ասպիրանտուրայի (ադյունկտուրա), դոկտորանտուրայի» բառերը փոխարինել «ադյունկտուրայում (դոկտորանտուրայում)» բառերով.

2) «կլինիկական օրդինատուրայի» բառերը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրայում» բառերով, իսկ նույն մասից հանել «ցերեկային ուսուցման համակարգում հաջողությամբ» բառերը:

Հոդված 6. Օրենքի 32-րդ հոդվածի 8.1-ին եւ 70-րդ հոդվածի 4.1-ին մասերում «ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա» բառերը փոխարինել «ադյունկտուրա (դոկտորանտուրա)» բառերով:

Հոդված 7. Օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասում «հեռակա ուսուցման ձեւով» բառերը փոխարինել «մասնակի բեռնվածությամբ» բառերով:

Հոդված 8. Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասում «առկա ուսուցմամբ» բառերը փոխարինել «լրիվ բեռնվածությամբ» բառերով:

Հոդված 9. Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում «Լիազոր մարմնի ենթակայությամբ գործող պետական ոչ առեւտրային կազմակերպություն է» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքով սահմանված հանրային բարձրագույն ուսումնական հաստատություն է» բառերով, իսկ նույն մասից հանել «, հետբուհական» բառերը:

Հոդված 10. Օրենքի 70-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «առկա եւ հեռակա ուսուցման կարգով» բառերը փոխարինել «լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ» բառերով.

2) 2-րդ եւ 4.1-ին մասերի «առկա ուսուցմամբ» բառերը փոխարինել «լրիվ բեռնվածությամբ» բառերով.

3) 6-րդ մասի «, ասպիրանտների» բառը փոխարինել « (դոկտորանտների) » բառով.

4) 7-րդ մասի «առկա ուսուցումը» բառերը փոխարինել «լրիվ բեռնվածությամբ» բառերով.

5) 8-րդ մասի «հեռակա» բառը փոխարինել «մասնակի բեռնվածությամբ» բառերով:

Հոդված 11.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն