Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-107411-16.05.2025-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) ամբողջ տեքստում «Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն» բառերը փոխարինել «Սպայական (ռազմաուսումնական) բուհ» բառերով իրենց համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում «առկա ուսուցման ձեւով» բառերից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ լրիվ բեռնվածությամբ)» բառերով:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությունում՝

1) «հաստատություններում առկա ուսուցման» բառերը փոխարինել «հաստատություններ առկա ուսուցման ձեւով (Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ լրիվ բեռնվածությամբ) սովորելու նպատակով» բառերով.

2) «ասպիրանտներին,» բառը հանել:

Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածը «հեռակա ուսուցման ձեւով» բառերից հետո լրացնել «, իսկ բարձրագույն ուսումնական հաստատություններում մասնակի բեռնվածությամբ» բառերով:

Հոդված 4. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 11-րդ կետի «հաստատության հեռակա ուսուցման ֆակուլտետում» բառերը փոխարինել «հաստատությունում մասնակի բեռնվածությամբ» բառերով.

2) 11.2-րդ կետի «հեռակա ուսուցման ձեւով» բառերը փոխարինել «մասնակի բեռնվածությամբ» բառերով:

Հոդված 5. Օրենքի 55-րդ հոդվածի 9-րդ մասում՝

1) «եւ հետբուհական» բառերը հանել.

2) «հեռակա» բառը փոխարինել «մասնակի բեռնվածությամբ» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն