Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-107413-16.05.2025-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 3-րդ մասում՝

1) «(ասպիրանտ)» բառը փոխարինել « (դոկտորանտ) » բառով, իսկ «օրդինատոր» բառը՝ «կլինիկական ռեզիդենտ» բառերով.

2) «կամ դոկտորանտ» բառերը հանել:

Հոդված 2. Օրենքի 39-րդ հոդվածում՝

1) «հեռակա ուսուցման ձեւով» բառերը փոխարինել «մասնակի բեռնվածությամբ» բառերով.

2) «(ասպիրանտներին,)» բառը հանել:

Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասում «հեռակա ուսուցման ձեւով» եւ «հեռակա ուսուցման ձեւի» բառերը փոխարինել համապատասխանաբար՝ «մասնակի բեռնվածությամբ» եւ «մասնակի բեռնվածության» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն