Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-107415-16.05.2025-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետում «ինտերնատուրայում» բառը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրայում» բառերով:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «ինտերնատուրան» բառը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրան» բառերով:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) «(ասպիրանտ)» բառը փոխարինել «(դոկտորանտ)» բառով, «օրդինատոր» բառը փոխարինել «կլինիկական ռեզիդենտ» բառերով.

2) «կամ դոկտորանտ» բառերը հանել:

Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում՝

1) «դիպլոմավորված մասնագետի» բառերը փոխարինել «մագիստրոսի կամ դրան համարժեք որակավորում ունեցող» բառերով, իսկ «ինտեգրացված» բառը՝ «ինտեգրված» բառով.

2) «առկա ուսուցմամբ» բառերը փոխարինել «լրիվ բեռնվածությամբ» բառերով:

Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասում «Ասպիրանտուրա (դոկտորանտուրա)» բառերը փոխարինել «Դոկտորանտուրա» բառով:

Հոդված 6. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասից եւ 3-րդ մասի 4-րդ կետից «կամ հետբուհական» բառերը հանել:

Հոդված 7. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից «կամ հետբուհական» բառերը հանել:

Հոդված 8. Օրենքի 35-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասի 6-րդ կետի «ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա» բառերը փոխարինել «ադյունկտուրա (դոկտորանտուրա)» բառերով, իսկ «կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա» բառերը՝ «կլինիկական ռեզիդենտուրա (այդ թվում՝ ռազմական բժշկական կրթության ռեզիդենտուրա)» բառերով.

2) 8-րդ մասի «պրոֆեսորադասախոսական բնույթի» բառերը փոխարինել «ակադեմիական կազմի» բառերով:

Հոդված 9. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում՝

1) «առկա ուսուցմամբ» բառերից հետո լրացնել «, իսկ բարձրագույն կրթության դեպքում՝ լրիվ բեռնվածությամբ,» բառերով.

2) «ասպիրանտուրա,» բառը հանել.

3) «կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա» բառերը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրա (այդ թվում՝ ռազմական բժշկական կրթության ռեզիդենտուրա)» բառերով:

Հոդված 10. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 7-րդ կետի «ասպիրանտուրա,» բառը հանել, իսկ «կլինիկական օրդինատուրա, ինտերնատուրա» բառերը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրա (այդ թվում՝ ռազմական բժշկական կրթության ռեզիդենտուրա)» բառերով.

2) 8-րդ կետից հանել «ասպիրանտուրայից,» բառը, իսկ նույն կետի «կլինիկական օրդինատուրայից, ինտերնատուրայից» բառերը փոխարինել « կլինիկական ռեզիդենտուրա (այդ թվում՝ ռազմական բժշկական կրթության ռեզիդենտուրա)» բառերով:

Հոդված 11. Օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետից «կամ հետբուհական» բառերը հանել:

Հոդված 12. Օրենքի 61-րդ հոդվածում՝

1) 14-րդ մասի  «ինտերնատուրայում  կամ  օրդինատուրայում»,  «ինտերնատուրայի» եւ «ինտերնատուրայում եւ օրդինատուրայում» բառերը համապատասխանաբար փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրայում», «կլինիկական ռեզիդենտուրայի» եւ «կլինիկական ռեզիդենտուրայում» բառերով.

2) 15-րդ մասում՝

ա. «առկա ուսուցմամբ» բառերից հետո լրացնել « , իսկ բարձրագույն կրթության դեպքում՝ լրիվ բեռնվածությամբ» բառերով,

բ. «ասպիրանտուրա,» բառը հանել,

գ. «կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա» բառերը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրա (այդ թվում՝ ռազմական բժշկական կրթության ռեզիդենտուրա)» բառերով:

Հոդված 13. Օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը «առկա (ցերեկային) ուսուցմամբ» բառերից հետո լրացնել «, իսկ բարձրագույն կրթության դեպքում՝ լրիվ բեռնվածությամբ» բառերով:

Հոդված 14. Սույն օրենքի 1-ին հոդվածը, 2-րդ հոդվածը, 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունը, 4-րդ հոդվածի 1-ին մասը, 6-րդ, 7-րդ հոդվածները, 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը եւ 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 3-րդ մասը, 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը եւ 2-րդ մասի 2-րդ կետը, 11-րդ հոդվածի 2-րդ մասը, 12-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 1-ին մասը եւ 2-րդ մասի 3-րդ կետն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ 3-րդ հոդվածի 2-րդ մասը, 4-րդ հոդվածի 2-րդ մասը, 5-րդ հոդվածը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 9-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը, 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 2-րդ մասի 1-ին կետը, 11-րդ հոդվածի 1-ին մասը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը եւ 14-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն