Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308-Ն օրենքի 6-րդ հոդվածը լրացնել ե) կետով.
«ե) հանդիպումներ ունենալ քաղաքացիների հետ, առնվազն ամիսը մեկ անգամ կազմակերպել քաղաքացիների ընդունելություն:»:
Հոդված 2. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի ժա) կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հիմնավորում
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորին թե՛ համամասնական, թե՛ մեծամասնական ընտրակարգով ընտրում են ՀՀ քաղաքացիները, որոնց կողմից բարձրացվող խնդիրները, ներկայացվող առաջարկներն ու տրվող հարցերը պետք է ուղղվեն պատգամավորներին` սույն նախաձեռնությամբ նպատակ է դրվում պագամավորների կողմից քաղաքացիների հետ հանդիպումների եւ ընդունելությունների կազմակերպումը դարձնել օրենքի իմպերատիվ պահանջ, հետեւաբար պատգամավորների պարտականություն, այլ ոչ թե իրավունք: Հաշվի առնելով նաեւ այն, որ այդ նպատակով պատգամավորին ամսական հատկացվում է համապատասխան գումար` տվյալ առաջարկն առավել քան տրամաբանական է: