Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունում, 15-րդ հոդվածի 5-րդ մասում, 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերում, 2-րդ մասում եւ 5-րդ մասում, 38-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում եւ 41-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերությունում «առկա (ցերեկային) ուսուցմամբ» բառերից հետո լրացնել «, բարձրագույն կրթության դեպքում՝ լրիվ բեռնվածությամբ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 4-րդ կետի «բ» ենթակետի «մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում» բառերը փոխարինել «բարձրագույն կրթության երկրորդ եւ երրորդ մակարդակներում» բառերով.
2) 5-րդ կետի «ա» ենթակետի «առկա ուսման» բառերը փոխարինել «լրիվ բեռնվածությամբ ուսումնառության» բառերով:
Հոդված 3. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 16-րդ մասով՝
«16. Սույն օրենքի՝ բարձրագույն կրթության դեպքում՝ լրիվ բեռնվածությամբ առկա ուսուցմամբ, բարձրագույն կրության երկրորդ եւ երրորդ մակարդակներում սովորողներին վերաբերող դրույթները տարածվում են նաեւ առկա ուսուցմամբ բարձագույն կրթությամբ, ինչպես նաեւ մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում սովորողների վրա՝ մինչ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքով եւ ենթաօրենսդրական ակտերով սահմանված ժամկետները:»:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից: