Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-033-15.07.2003-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (31 մայիսի 1996 թվականի, ՀՕ-59) 1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:»:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասից հետո լրացնել նոր մաս հետեւյալ բովանդակությամբ.

«Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, որոնելու, ստանալու եւ հաղորդելու գաղափարներ եւ տեղեկատվություն հաղորդակցության ցանկացած միջոցներով: Երեխայի տեղեկատվություն ստանալու իրավուքը կարող է սահմանափակվել օրենքով:»:

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում «բացառիկ» բառը փոխարինել «իսկ օրենքով սահմանված» բառերով:

Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասում «ալկոհոլային խմիչքների» բառերից հետո լրացնել «հոգեմետ նյութերի» բառերը:

Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածի «գանգատարկելու» բառը փոխարինել «բողոքարկելու» բառով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: