Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասից հետո ավելացնել նոր մաս հետեւյալ խմբագրությամբ.
«Հարկային պարտավորություններ ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ, երբ նրանց հարկային պարտավորությունները չեն գերազանցում 500.000 դրամը, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց նկատմամբ, հարուցված կատարողական վարույթները, պարտապանի կամ նրա գույքի գնտվելու վայրը պարզելու անհնարինության, պարտապանը գույք կամ եկամուտներ չունենալու, կամ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար բավարար գույք չունենալու հիմքով, ավարտվելու, կամ սնանկության վերաբերյալ գործը ավարտելու մասին դատարանի վճռի հիման վրա անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման պետական գրանցման դեպքերում՝չկատարված հարկային պարտավորությունները համարվում են անհուսալի եւ դրանց մասով վարվում է առանձնացված հաշվառում: Անհուսալի դառնալուց հետո հինգ տարվա ընթացքում չգանձված պարտավորությունները դադարում են եւ հանվում հաշվառումից: Անհուսալի համարվող հարկային պարտավորությունների հաշվառման եւ հաշվառումից հանելու կարգը սահմանում է Հարկային մարմնի ղեկավարը:»:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հ Ի ՄՆ Ա Վ Ո Ր ՈՒ Մ
««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերաբերյալ
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ գործող «Անվճարունակության (սնանկության) մա՟սին» ՀՀ օրենքով, ի տարբերություն նախկին օրենքի, ողղակիորեն սահմանված չէ, որ սնան՟կության վերաբերյալ գործի ավարտից հետո պարտապանը ազատված է համարվում չկատար՟ված հարկային պարտավորությունների կատարումից, ապա սնանկության վե՟րա՟բեր՟յալ գործի ավարտի հետեւանքները որոշվում են անհատ ձեռնարկատիրոջ չկատարված պար՟տավորությունների մասով այլ իրավական ակտերով, մասնավորապես, ՀՀ քա՟ղա՟քա՟ցի՟ա՟կան օրենսգրքով, որի համաձայն անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման պետական գրանցման պահից դադարում է անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը, սակայն այդ նույն ֆիզիկական անձի պարտավորությունը չի դադարում: Քաղաքացու նկատմամբ պարտատերերի չբավարարված պահանջներն իրենց ուժը պահպանում են մինչեւ դրանց լիակատար մարումը, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի:
Անհատ ձեռնարկատիրոջ սնանկացման արդյունքում նրա գործունեության դադարման դեպքերում ստեղծվում է այնպիսի իրավիճակ, երբ անհատ ձեռնարկատերը, որպես հարկային մարմնում հաշվառման կանգնած եւ ՀՎՀՀ ունեցող հարկ վճարող, այլեւս չկա, սակայն այդ ֆիզիկական անձի հարկային պարտավորությունները, որոնք չեն կատարվել նրա գույքի բացակայության հետեւանքով, չեն դադարում: Պարտավորությունը չդադարելու հիմքով տվյալ հարկ վճարողը հաշվառումից չի հանվում, արդյունքում, հարկային մարմինների հաշվառման տվյալներում անհատ ձեռնարկատերը շարունակում է մնալ որպես հարկային պարտավորություն ունեցող սուբյեկտ, ինչը նպաստում է ապառքացուցակի անհարկի մեծացմանը:
Ելնելով վերոգրյալից նպատակահարմար է սնանկության վերաբերյալ գործը ավարտելու մասին դատարանի վճռի հիման վրա անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման պետական գրանցման դեպքերում այդ անհատ ձեռնարկատիրոջը հանել ՀՎՀՀ ունեցող հարկ վճարողների հաշվառումից հարկային պարտավորությունը համարել անհուսալի, տվյալ ֆիզիկական անձի հարկային պարտավորությունների հաշվառումը վարել այլ կարգով, իսկ հինգ տարի հետո դրանք ներել:
Նույնը վերաբերվում է Հարկային պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձանց նկատմամբ հարուցված կատարողական վարույթները, պարտապանի կամ նրա գույքի գնտվելու վայրը պարզելու անհնարինության, պարտապանը գույք կամ եկամուտներ չունենալու, կամ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար բավարար գույք չունենալու հիմքով, ավարտվելու դեպքերին, որի դեպքում էլ գործում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ մասը՝ առավել եւս, երբ «Անվճարունակության (սնանկության) մասին» ՀՀ օրենքով ֆիզիկական անձանց անվճարունակության գործընթաց նախատեսված չէ: