Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի չորրորդ պարբերությունից հանել «(քաղաքային համայնքում` քաղաքապետը, գյուղական համայնքում` գյուղապետը)» բառերը:
Հոդված 2. Օրենքի 12-րդհոդվածի 1-ինմասում «համարվում» բառից հետո «քաղաքային համայնքում` քաղաքապետարանի, իսկ գյուղական համայնքում` գյուղապետարանի» բառերը փոխարինել «համայնքապետարանի» բառով:
Հոդված 3. Օրենքի 16-րդհոդվածում.
1. 1-ինմասի 24-րդ կետից հանել «գյուղական եւ քաղաքային» բառերը.
2. 1-ինմասի 30-րդկետում «համայնքի» բառից հետո լրացնել «եւ (կամ) համայնքի կազմի մեջ մտնող բնակավայրի» բառերը.
3.1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 36-րդ կետով՝
«36) հաստատում է համայնքի ղեկավարի կողմից ներկայացված, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ներկայացուցչի (այսուհետ՝ վարչական ներկայացուցիչ) թեկնածությանը ներկայացնելու եւ համաձայնեցելու կարգը»:
Հոդված 4. Օրենքի 3-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ, ՎԱՐՉԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ»
Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 29.1-ին եւ 29.2-րդ հոդվածներով՝
«Հոդված 29.1 Վարչական ներկայացուցիչը
1. Բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված, 100-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող, յուրաքանչյուր բնակավայր, բացառությամբ համայնքի կենտրոնի, ունի մեկ վարչական ներկայացուցիչ:
2. Բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված, 100-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրերում, վարչական ներկայացուցչի լիազորություններից բխող գործառույթների իրականացումն ապահովում է աշխատակազմը:
3. Վարչական ներկայացուցչի պաշտոնը՝ հայեցողական պաշտոն է:
4. Վարչական ներկայացուցչի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով եւ աշխատակազմի կանոնադրությամբ:
5. Վարչական ներկայացուցիչը տվյալ բնակավայրի հաշվառված բնակիչ է:
6. Վարչական ներկայացուցիչը գործում է համայնքի ավագանու կողմից որոշված նստավայրում:
7. Վարչական ներկայացուցչի նստավայրի նկատմամբ գործում են սույն օրենքի 8-րդ հոդվածով՝ տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրի համար սահմանված պահանջները:
8. Վարչական ներկայացուցչի պահպանման ծախսերը ներկայացվում են համայնքի բյուջեում առանձին տողով:
Հոդված 29.2. Վարչական ներկայացուցչի լիազորությունների ընդհանուր բնութագիրը
1. Վարչական ներկայացուցիչը՝
1) բնակավայրի տարածքում գործում է համայնքի ղեկավարի անունից.
2) հետեւում է բնակավայրի տարածքում մատուցվող հանրային ծառայությունների իրականացմանը եւ այդ մասին տեղեկություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին.
3) աջակցում եւ կազմակերպում է իր բնակավայրում, սույն օրենքի 19-րդ հոդվածի 3.1-ին կետով, 30-րդ հոդվածի 3-րդ մասի 6.1-ին կետով, 33.1-ին հոդվածով եւ 34-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետով համայնքի ավագանուն, համայնքի ղեկավարին եւ աշխատակազմի քարտուղարին վերապահված լիազորությունների իրականացումը.
4) համայնքի ավագանու կողմից սահմանված կարգին համապատասխան, անցկացնում է բնակավայրին վերաբերող հարցերի հանրային լսումներ կամ քննարկումներ եւ արդյունքների մասին տեղեկություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին.
5) մասնակցում է համայնքի ավագանու նիստերին.
6) իրականացնում է աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
2. Համայնքի ղեկավարը պատասխանատու է վարչական ներկայացուցչի գործունեության համար:»:
Հոդված 6. Օրենքի 32-րդ հոդվածում.
1. 1-ին մասի 8-րդ կետը «ղեկավարներին» բառից հետո լրացնել «, վարչական ներկայացուցիչներին» բառերով.
2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 8.1-ին կետով.
«8.1) վարչական ներկայացուցիչ է նշանակում բնակավայրի բնակիչների համաձայնությամբ. վերջիններիս կողմից երկու անգամ համաձայնություն չտալու դեպքում՝ համայնքի ղեկավարը նշանակումը կատարում է առանց համաձայնեցնելու:»
Հոդված 7. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «Երեւան քաղաքի եւ քաղաքային համայնքների» բառերը փոխարինել «քաղաքների» բառով:
Հոդված 8. Օրենքի 75-րդ հոդվածում «վարչապետը նշանակում է քաղաքային, իսկ մարզպետը` գյուղական» բառերը փոխարինել «վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած» բառերով:
Հոդված 9. Օրենքի 84-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-րդ եւ 15-րդ կետերով.
«14. Համայնքների միավորման կամ բաժանման արդյունքում նոր ձեւավորված համայնքներում համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրությունները նշանակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան փոփոխություններ եւ/կամ լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 40 օրյա ժամկետի վերջին կիրակի օրը: Նոր ձեւավորված համայնքներում համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրություններն անց են կացվում Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:
Այդ ընտրություններից հետո միավորվող համայնքները համարվում են վերակազմակերպված` որպես մեկ համայնք՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անվանվամբ եւ համայնքային կենտրոնով: Միավորված համայնքը համարվում է միավորվող համայնքների իրավահաջորդը:
15. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան փոփոխություններ եւ/կամ լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելուց հետո միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինները շարունակում են իրենց լիազորությունների իրականացումը մինչեւ միավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց լիազորությունների ստանձնումը:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: