Armenian ARMSCII Armenian
Կ-8641-05.10.2015,09.11.2015-ՏՏ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք)7-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «(քաղաքային համայնքում` քաղաքապետը, գյուղական համայնքում` գյուղապետը)» բառերը:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում «քաղաքային համայնքում` քաղաքապետարանի, իսկ գյուղական համայնքում` գյուղապետարանի» բառերը փոխարինել «համայնքապետարանի» բառով:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 24-րդ կետից հանել «գյուղական եւ քաղաքային» բառերը.

2) 30-րդ կետը «համայնքի» բառից հետո լրացնել «եւ (կամ) համայնքի կազմի մեջ մտնող բնակավայրի»բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 36-րդ կետով.

«36) հաստատում է համայնքի ղեկավարի ներկայացրած, համայնքիկազմում ընդգրկված բնակավայրի վարչական ներկայացուցչի (այսուհետ՝ վարչական ներկայացուցիչ) թեկնածությունը ներկայացնելու եւ համաձայնեցնելու կարգը:»:

Հոդված 4. Օրենքի 3-րդ գլխի վերնագիրըշարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ, ՎԱՐՉԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ»:

Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 29.1-ին եւ29.2-րդ հոդվածներով.

«Հոդված 29.1. Վարչական ներկայացուցիչը

1. Բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված, 100-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող յուրաքանչյուր բնակավայր, բացառությամբհամայնքի կենտրոնի, ունի մեկ վարչական ներկայացուցիչ:

2. Բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված, 100-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրերում վարչական ներկայացուցչի լիազորություններից բխող գործառույթների իրականացումն ապահովում է աշխատակազմը:

3. Վարչական ներկայացուցչի պաշտոնը հայեցողական պաշտոն է:

4. Վարչական ներկայացուցչի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով եւ աշխատակազմի կանոնադրությամբ:

5.Վարչական ներկայացուցիչը տվյալ բնակավայրի հաշվառված բնակիչ է:

6. Վարչական ներկայացուցիչը գործում է համայնքի ավագանու որոշած նստավայրում:

7. Վարչական ներկայացուցչի նստավայրի նկատմամբ գործում են սույն օրենքի 8-րդ հոդվածով տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրի համար սահմանված պահանջները:

8. Վարչական ներկայացուցչի պահպանման ծախսերը առանձին տողով ներկայացվում են համայնքի բյուջեում:

Հոդված 29.2. Վարչական ներկայացուցչի լիազորությունների ընդհանուր բնութագիրը

1. Վարչական ներկայացուցիչը՝

1) բնակավայրի տարածքում գործում է համայնքի ղեկավարի անունից.

2) հետեւում է բնակավայրի տարածքում մատուցվող հանրային ծառայությունների իրականացմանըեւ այդ մասին տեղեկություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին.

3) աջակցում եւ կազմակերպում է իր բնակավայրում սույն օրենքի19-րդ հոդվածի3.1-ին կետով,30-րդ հոդվածի3-րդ մասի 6.1-ին կետով,33.1-ին հոդվածովեւ 34-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետով համայնքի ավագանուն, համայնքի ղեկավարին եւ աշխատակազմի քարտուղարին վերապահված լիազորությունների իրականացումը.

4) համայնքի ավագանու սահմանած կարգին համապատասխան՝ անցկացնում է բնակավայրին վերաբերող հարցերիհանրային լսումներ կամ քննարկումներ եւ արդյունքների մասին տեղեկություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին.

5) մասնակցում է համայնքի ավագանու նիստերին.

6) իրականացնում է աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

2. Համայնքի ղեկավարը պատասխանատու է վարչական ներկայացուցչի գործունեության համար:»:

Հոդված 6. Օրենքի 32-րդ հոդվածում՝

1)1-ին մասի8-րդ կետը «ղեկավարներին» բառից հետո լրացնել «, վարչական ներկայացուցիչներին» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.

«8.1) սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 36-րդ կետով նախատեսվածհամայնքիկազմում ընդգրկված բնակավայրի վարչական ներկայացուցչի թեկնածությունը ներկայացնելու եւ համաձայնեցնելու կարգին համապատասխան՝նշանակում է վարչական ներկայացուցիչ:»:

Հոդված 7. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «Երեւան քաղաքի եւ քաղաքային համայնքների» բառերը փոխարինել «քաղաքների» բառով:

Հոդված 8. Օրենքի 75-րդ հոդվածում «վարչապետը նշանակում է քաղաքային, իսկ մարզպետը` գյուղական» բառերը փոխարինել «վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած» բառերով:

Հոդված 9. Օրենքի 84-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-րդ եւ 15-րդ մասերով.

«14. Համայնքների միավորման կամ բաժանման արդյունքում նոր ձեւավորված համայնքներում համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամներիընտրությունները նշանակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան փոփոխություններ եւ (կամ) լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը: Նոր ձեւավորված համայնքներում համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրություններն անցկացվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:

Այդ ընտրություններից հետո միավորվող համայնքները համարվում են վերակազմակերպված` որպես մեկ համայնք՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անվանվամբ եւ համայնքային կենտրոնով: Միավորված համայնքը համարվում է միավորվող համայնքների իրավահաջորդը:

15. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան փոփոխություններ եւ (կամ) լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելուց հետո միավորվողհամայնքների տեղական ինքնակառավարման մարմինները շարունակում են իրենց լիազորությունների իրականացումը մինչեւ միավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց լիազորությունների ստանձնումը:»:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: