Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-107418-16.05.2025-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լեզվի մասին» 1993 թվականի մարտի 30-ի ՀՕ-52 օրենքի 2-րդ հոդվածում՝

1) հինգերորդ պարբերությունից հանել «եւ բարձրագույն» բառերը.

2) հինգերորդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Հայաստանի Հանրապետությունում գործող բուհերում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների բուհերի կամ կազմակերպությունների մասնակցությամբ եւ միջպետական համաձայնագրերով ստեղծված (նաեւ օտարերկրյա բուհերի մասնաճյուղեր), հայոց լեզվի ընդունելության քննության եւ հայոց լեզվով ուսուցման, ինչպես նաեւ բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակների կրթական ծրագրերով օտար լեզվով ուսուցման կազմակերպումն իրականացվում է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքին համապատասխան:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն