Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «մասնագիտական կրթության» բառերը փոխարինել «մասնագիտական կամ բարձրագույն կրթության» բառերով իսկ «մասնագիտական կրթություն» բառերը փոխարինել «մասնագիտական կամ բարձրագույն կրթություն» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում՝ «կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին վկայական» բառերը փոխարինել «կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին օրենքով սահմանված կարգով տրված փաստաթուղթ» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 164-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «եւ պրոֆեսորադասախոսական կազմին» բառերը:
Հոդված 4. Օրենսգրքի 174-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «Մասնագիտական» բառից հետո լրացնել «կամ բարձրագույն կրթության» բառերը:
2) 2-րդ մասում «մասնագիտական» բառից հետո լրացնել «կամ բարձրագույն կրթության» բառերը:
Հոդված 5. Օրենսգրքի 200-րդ հոդվածում
1) 1-ին մասում «Մասնագիտական» բառից հետո ավելացնել «կամ բարձրագույն կրթության» բառերը.
2) 2-րդ մասում «Մասնագիտական» բառից հետո ավելացնել «կամ բարձրագույն կրթության» բառերը:
Հոդված 6. Օրենսգրքի 201.3-րդ հոդվածի 2-րդ մասում «բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր» բառերը փոխարինել «բարձրագույն կրթության մակարդակներով կրթական ծրագրեր»
Հոդված 7.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում