Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում, 4-րդ հոդվածի 3-րդ մասում «առկա ցերեկային ուսուցմամբ» բառերից հետո լրացնել « , բարձրագույն կրթության դեպքում՝ լրիվ բեռնվածությամբ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով՝
«8. Սույն օրենքի՝ բարձրագույն կրթության դեպքում՝ լրիվ բեռնվածությամբ առկա ուսուցմամբ, բարձրագույն կրության երկրորդ եւ երրորդ մակարդակներում սովորողներին վերաբերող դրույթները տարածվում են նաեւ առկա ուսուցմամբ բարձագույն կրթությամբ, ինչպես նաեւ մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում սովորողների վրա՝ մինչ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքով եւ ենթաօրենսդրական ակտերով սահմանված ժամկետները:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում