Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10751-19.05.2025-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ռազմական ոստիկանության մասին» 2007 թվականի հունվարի 13-ի ՀՕ-13-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում ՝

1) 2-րդ կետում «խափանումը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ հայտնաբերումը եւ բացահայտումը» բառերը.

2) 3-րդ կետում «պահպանությունը» բառից հետո լրացնել «եւ այդ գույքի դեմ ուղղված հակաիրավական գործողությունների հայտնաբերումը, խափանումը եւ բացահայտումը».

3) 5-րդ կետի վերջում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով եւ լրացնել 6-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«6) աջակցել զինվորական կոմիսարիատներին զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության կամ զորահավաքային զինվորական ծառայության զորակոչելու կամ պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավելու գործընթացում:»:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «խափանելիս» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ կատարված հանցագործությունները հայտնաբերելիս եւ բացահայտելիս» բառերը:

Հոդված 3. Օրենքի 11.1-ի հոդվածում լրացնել 1.1-ին մաս հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Ռազմական ոստիկանությունը ապահովում է քրեական վարույթ իրականացնող մարմինների գրավոր պահանջի հիման վրա վարույթի շրջանակներում անցնող տարբեր դատավարական կարգավիճակ ունեցող (ձերբակալված կամ կալանավորված) պարտադիր ժամկետային եւ այլ զինծառայողների տեղափոխումը եւ ուղեկցումը վարույթն իրականացնող մարմնի պահանջով մատնանշված վայրեր եւ կազմակերպություններ՝ անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողությունների մասնակցելու համար:»:

Հոդված 4. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները եւ լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 օրացուցային օրվա ընթացքում: