Հոդված 1. «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀO-259 օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում «ձեռնարկություններում» բառից հետո լրացնել՝ «, բացառությամբ անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: