Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի 40-րդ հոդվածի 3.1-րդ մասում «առանց լիցենզիայի» բառերից հետո լրացնել «կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց ծանուցման» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։