Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-8577-09.11.2015-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի (այսուհետ` Օրենք) 26-րդ հոդվածի երկրորդ  պարբերություւնում՝

1. Առաջին նախադասությունում «լիցենզավորման» բառից հետո լրացնել «կամ ծանուցման» բառերը, «գործունեությունն առանց լիցենզիայի»  բառերից հետո լրացնել «կամ առանց ծանուցման» բառերը եւ «տրման» բառից հետո լրացնել «կամ ծանուցվող գործունեության» բառերը:

2. Երկրորդ նախադասությունում «կամ թույլտվության» բառերից հետո լրացնել «կամ ծանուցման» բառերը, իսկ  «լիցենզիայի տրման» բառերից հետո լրացնել «կամ ծանուցում ներկայացված անձանց հաշվառելու» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։