Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի (այսուհետ` Օրենք) 26-րդ հոդվածի երկրորդ պարբերություւնում՝
1. Առաջին նախադասությունում «լիցենզավորման» բառից հետո լրացնել «կամ ծանուցման» բառերը, «գործունեությունն առանց լիցենզիայի» բառերից հետո լրացնել «կամ առանց ծանուցման» բառերը եւ «տրման» բառից հետո լրացնել «կամ ծանուցվող գործունեության» բառերը:
2. Երկրորդ նախադասությունում «կամ թույլտվության» բառերից հետո լրացնել «կամ ծանուցման» բառերը, իսկ «լիցենզիայի տրման» բառերից հետո լրացնել «կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի ձեռք բերման» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։