Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի 26-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում՝
1) առաջին նախադասությունը «լիցենզավորման» բառից հետո լրացնել «կամ ծանուցման» բառերով, «գործունեությունն առանց լիցենզիայի» բառերից հետո՝ «կամ առանց ծանուցման» բառերով, եւ «տրման» բառից հետո՝ «կամ ծանուցվող գործունեության» բառերով.
2) երկրորդ նախադասությունը «կամ թույլտվության» բառերից հետո լրացնել «կամ ծանուցման» բառերով, «լիցենզիայի տրման» բառերից հետո՝ «կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։