Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (19 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ-519, այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի`
1) 2-րդ կետի «կառավարման մոնիթորինգը (մշտադիտարկումը)» բառերը փոխարինել «վարման վերահսկողությունը» բառերով.
2) 2-րդ կետից հետո հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «21 » -րդ կետով.
«21 ) իրականացնում է կենսաթոշակների նշանակման (վերահաշվարկման) եւ վճարման մեթոդական ղեկավարումը.».
3) 3-րդ կետը «կարգով» բառից հետո լրացնել «եւ ստուգում տվյալների հավաստիությունը» բառերով:
Հոդված 2. Օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի`
1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) օրենսդրությամբ սահմանված կարգով վարել կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգի անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազան.».
2) 2-րդ կետից հետո հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21 ) -րդ կետով.
«21 ) կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի պահանջով տրամադրել կենսաթոշակների նշանակմանը (վերահաշվարկմանը) եւ վճարմանը վերաբերող փաստաթղթերը (կենսաթոշակի գործերը).»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: