Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-8578-09.11.2015-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի «Քաղաքացիական օրենսգրքի» 52-րդ հոդվածի՝

1. 2-րդ մասի 2-րդ պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Օրենքով սահմանված դեպքերում գործունեության առանձին տեսակներով իրավաբանական անձը կարող է միայն զբաղվել այդ գործունեությամբ զբաղվելու մասին ծանուցում ներկայացնելուց հետո:»:

2. 5-րդ մասը շարադրել  հետեւյալ խմբագրությամբ .

«5. Իրավաբանական անձի կողմից այնպիսի գործունեություն իրականացնելու իրավունքը, որով զբաղվելու համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն (լիցենզիա) կամ ծանցուման ներկայացում, ծագում է նման թույլտվությունը ստանալու պահից (ծանուցումը ներկայացնելուց հինգ աշխատանքային օր հետո) կամ դրանում նշված ժամկետում եւ դադարում է դրա գործողության ժամկետի ավարտով, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: