Armenian ARMSCII Armenian
Կ-8578-09.11.2015-ՏՀ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 52-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Օրենքով սահմանված դեպքերում գործունեության առանձին տեսակներով իրավաբանական անձը կարող է միայն զբաղվել այդ գործունեությամբ զբաղվելու մասին ծանուցում ներկայացնելուց հետո:».

2) 5-րդ մասը շարադրելհետեւյալ խմբագրությամբ.

«5. Իրավաբանական անձի կողմից այնպիսի գործունեություն իրականացնելու իրավունքը, որով զբաղվելու համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն (լիցենզիա) կամ ծանուցման ներկայացում, ծագում է նման թույլտվությունը ստանալու (ծանուցման ենթակա գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու) պահից կամ դրանում նշված ժամկետում եւ դադարում է դրա գործողության ժամկետի ավարտով, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: