Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-8579-09.11.2015-ՏՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 23-ի ՀՕ-83-Ն օրենքի (այսոհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում «լիցենզավորումը եւ» բառերը հանել, իսկ 2-րդ մասի «ա» կետում «լիցենզիա ունեցող» բառերը փոխարինել «գործունեության իրականացման վերաբերյալ ծանուցում ներկայացրած» բառերով:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի՝

1. 1-ին մասի երկրորդ պարբերությունը հանել:

2. 3-րդ մասում «լիցենզավորող մարմինը» բառերը փոխարինել «լիազոր մարմինը» բառերով՝ ըստ համապատասխան հոլովաձեւերի:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում «լիցենզիա ունեցող» բառերը փոխարինել «գործունեություն իրականացնող» բառերով, իսկ 4-րդ մասում «լիցենզիա ունեցող» բառերը փոխարինել «գործունեության իրականացման ծանուցում ներկայացրած» բառերով:

Հոդված 5. Օրենքի գլուխ 3-ի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑԵԼԸ»:

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 11. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման գործունեության իրականացման վերաբերյալ ծանուցումը

1. Ցանկացած անձ, որը ցանկանում է զբաղվել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման գործունեությամբ պարտավոր է այդ մասին ծանուցել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

2. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման, մանրածախ առուվաճառքի նկատմամբ ստուգումներն ու հսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը՝ փաստաթղթային հսկողության եւ տեղում ստուգումների միջոցով: Դրանց արդյունքներով կիրառվում են օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

3. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման գործունեություն իրականացնելու վերաբերյալ ծանուցում ներկայացրած անձին հաշվառելուց հետո` 15-օրյա ժամկետում, լիազոր մարմինն այդ մասին տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին՝ վերջիններիս տրամադրելով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման գործունեությամբ զբաղվող անձանց տարբերանիշերի արտատիպերը:

Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 12. Սույն օրենքի խախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոցները

Սույն օրենքի խախտման դեպքում լիազոր մարմինը կիրառում է պատասխանատվության հետեւյալ միջոցները՝

ա) տուգանք.

բ) ծանուցում ներկայացրած անձի ծանուցման ենաթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցում.

գ) ծանուցում ներկայացրած անձի ծանուցման ենաթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցում.

դ) մասնագիտական որակավորումից զրկում:»:

Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 14. Ծանուցված գործունեության կասեցումը

1. Լիազոր մարմինը իրավասու է կասեցնել ծանուցում ներկայացրած անձի ծանուցման ենաթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում, ինչպես նաեւ, եթե`

1) խախտվել է սույն օրենքի 6-րդ հոդվածի երրորդ, չորրորդ, իններորդ եւ տասներորդ մասերով սահմանված պահանջներից որեւէ մեկը.

2) խախտվել է սույն օրենքի 9-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» կետով սահմանված պահանջը:

Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։