Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-728-24.02.2015,10.11.2015-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի թիվ ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5.1-րդ հոդվածի 1-ին մասի «համապատասխան»  բառից հետո լրացնել «տեղական ինքնակառավարման մարմինների կողմից» բառերը:

Հոդված  2. Օրենքի 9-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասից հանել «Գնապիտակը ստորագրվում է պաշտոնատար անձի կողմից:» նախադասությունը,

2) 15-րդ  մասի բ) կետում «ժամը» բառը փոխարինել «օրը» բառով:

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասում՝ «բարմեն», «մատուցող» բառերը հանել:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։