Հոդված 1. «Արդարադատության ակադեմիայի մասին» 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-50-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «քաղաքացիաիրավական» բառից հետո լրացնել «կամ աշխատանքային» բառերը:
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.
2) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«4. Վերապատրաստման վայրից դուրս մշտապես բնակվող սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ունկնդիրների համար Ակադեմիան, հնարավորության դեպքում, կազմակերպում է նրանց բնակության ապահովումը:»:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասի 2-րդ կետից հանել «, որը զուգորդվում է՝ մինչեւ 3 ամիս ժամկետով կրթաթոշակի 25 տոկոսից զրկելով» կետադրական նշանը եւ բառերը.
2) 2-րդ մասի 3-րդ կետից հանել «, որը զուգորդվում է՝ մինչեւ 6 ամիս ժամկետով կրթաթոշակի 25 տոկոսից զրկելով» կետադրական նշանը եւ բառերը.
3) 13-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4 .
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: