Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10951-02.06.2025-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գնահատման գործունեության մասին» 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-189-Ն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) պետական կամ համայնքային գույքը վարձակալությամբ հանձնելու դեպքերում, բացառությամբ պետական կամ համայնքային չկառուցապատված հողերի վարձակալության կամ կառուցապատման կամ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աշխատակազմին, պետական կառավարման համակարգի մարմիններին, Համայնքներին, Հայաստանի Հանրապետության մարզպետերի աշխատակազմերին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատին, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին, Հայաստանի Հանրապետության Պետական վերահսկողական ծառայությանը, Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության դատախազությանը, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության հանձնաժողովին եւ Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, պետական ոչ առեւտրային կազմակերպություններին, 100 տոկոս պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպություններին եւ պետական ոչ առեւտրային կազմակերպություններից վերակազմակերպված եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամներին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամներին պետական սեփականություն հանդիսացող գույքը՝ Կառավարության սահմանված կարգի համաձայն վարձակալության իրավունքով տրամադրելու դեպքերի.»:

Հոդված 2. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մինչեւ 2026 թվականի հունվարի 10-ը պետական գույքի վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգող ենթաօրենսդրական ակտը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին:

2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 10-ից: