Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ.
« Հոդված 301. Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը` պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով»:
Հոդված 2.
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը սահմանում է քրեաիրավական հետեւանքներ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, ոչ թե գործողությունների համար, ուստի օբյեկտիվության առումով բավականին դժվար է ապացուցել, թե կոչը նպատակաուղղված է կոնկրետ գործողությունների, թե պարզապես համեմատականության մեջ ազատ խոսք կամ կարծիք է, որը որեւէ գործողություն չի հետապնդում: Նկատի ունենալով նշված հանգամանքը` առաջարկվում է 301-րդ հոդվածով նախատեսված առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկման» պատիժը հանել: