Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10981-03.06.2025-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 43.1-ին հոդվածով.

«Հոդված 43.1 Ռիելթորական ծառայությունների մատուցման պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման առանձնահատկությունները

1. Ռիելթորական ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակում կնքված գործարքների, ինչպես նաեւ՝ գույքի սեփականատեր հանդիսացող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից օտարման գործարքների հիման վրա ձեռք բերված իրավունքների պետական գրանցման համար ներկայացվում է նաեւ «Ռիելթորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միասնական տեղեկատվական համակարգից քաղվածք:

2. Անշարժ գույքի կառավարման պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասի:

3. Անշարժ գույքի կառավարման պայմանագրի շրջանակում անշարժ գույքի կառավարչի կողմից կնքված պայմանագրերը ենթակա չեն պետական գրանցման: Պայմանագրից ծագող ռիսկերը կրում են պայմանագրի կողմերը:

4. Անշարժ գույքի կառավարման պայմանագրից ծագող իրավունքերն ենթակա են դադարեցման՝ անշարժ գույքի կառավարման կազմակերպությանը, անշարժ գույքի կառավարչին (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) հաշվառումից հանելու դեպքում՝ անշարժ գույքի կառավարման պայմանագրի պավիրատուի իրավունքների դադարման պետական գրանցում կատարելու դիմումի հիման վրա:»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ին: