Հոդված 1. «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-80-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ժ» ենթակետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«ժ. ռիելթորական կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորները,»
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ռիելթորական գործունեություն իրականացնող անձինք» բառերը փոխարինել «ռիելթորական կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորները» բառերով:
Հոդված 3.
1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ին: