Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 71-74-րդ մասերով.
«
71. ռիելթորի որակավորման քննությանը մասնակցելու համար | բազային տուրքի 30-ապատիկի չափով |
72. ռիելթորի որակավորման վկայականը վերաձեւակերպելու կամ կրկնօրինակը ստանալու համար | բազային տուրքի եռապատիկի չափով |
73. «Ռիելթորական գործունեության մասին» օրենքով նախատեսված միասնական տեղեկատվական համակարգի միջոցով անշարժ գույքի վերաբերյալ տվյալների մուտքագրման համար՝ | |
ա) ֆիզիկական անձանց համար (յուրաքանչյուր անշարժ գույքի միավորի համար) | բազային տուրքի 5-ապատիկի չափով |
բ) ռիելթորական եւ անշարժ գույքի կառավարման կազմակերպությունների, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորների եւ անշարժ գույքի կառավարիչների համար (յուրաքանչյուր տարվա համար) | բազային տուրքի 450-ապատիկի չափով |
74. «Ռիելթորական գործունեության մասին» օրենքով նախատեսված միասնական տեղեկատվական համակարգին անշարժ գույքի վաճառքի կայքերի փոխգործելիության ապահովման համար (յուրաքանչյուր տարվա համար) | բազային տուրքի 500-ապատիկի չափով |
»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածով Օրենքի 20-րդ հոդվածում լրացվող նոր 73-րդ եւ 74-րդ մասերի, որոնք ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունվարի 1-ին: