Հոդված 1. «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի հունիսի 11-ի ՀՕ-109-Ն օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով`
«Սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասն ուժի մեջ է մտնում 2007 թվականի սեպտեմբերի 1-ից»:
Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊՈՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Օրենքում փոփոխություն կատարելը պայմանավորված է հետեւյալով.
Առաջարկվող ժամաքանակի փոփոխության դեպքում հանրակրթական դպրոցների յուրաքանչյուր դասարանում ֆիզկուլտուրա առարկային հատկացվող ժամերի քանակը 1-ով ավելացնելու դեպքում / ուսումնական պլանով նախատեսված ժամերի ավելացում/ ընդհանուր ֆինանսավորվող ժամերի քանակը կավելանա 22000-ով /նախատեսվում է ուսումնական տարում ունենալ 22000 դասարան/, որը կազմում է 1000 դրույք: 2005 թվականից դրույքի վճարը դառնալու է շուրջ 50.000 դրամ եւ բյուջեից յուրաքանչյուր ամսվա համար անհրաժեշտ կլինի վճարել 50 միլիոն դրամ:
2004-2005 ուսումնական տարվա հաստատված ուսումնական պլանը մշակվել է ՀՀ կառավարության` 2005թ. մայիսի 8-ի N 226 որոշումով հաստատված եւ ներկայումս գործող «Միջնակարգ / լրիվ/ ընդհանուր կրթության պետական չափորոշիչի» հենքային ուսումնական պլանիհամաձայն: Հենքային ուսումնական պլանով նախատեսված բոլոր ժամերը, առանց բացառության, բաշխված են ըստ առարկայական բնագավառների, եւ դրանց թվում ֆիզկուլտուրա առարկային հատկացված է շաբաթական 2-ական ժամ յութաքանչյուր դասարանում: Նոր կրթակարգում նույնպես պահպանվել է այդ բաշխումը, եւ ֆիզկուլտուրային շաբաթական 2-ական ժամ է հատկացվել նաեւ ՀՀ կառավարփության 2004.թ հունիսի 17-ի N 900-Նորոշումով հաստատված` Միջնակարգ կրթության պետական չափորոշիչով:Ֆիզկուլտուրային լրացուցիչ ժամ ուսպլանի «Դպրոցական պարտադիր» բաղկացուցիչի հաշվին տրամադրել հնարավոր չէ, քանի որ այդ ժամերը արդեն հատկացված են «Կյանքի հմտություններ» /1-7-րդ դասարաններում, որոշ դպրոցներում` 1-8-րդ դասարաններում/, «Հայոց եկեղեցու պատմություն» /4-8-րդ դասարաններում/, իսկ որեւէ առարկայից խորացում կամ հոսքային ուսուցում կազմակերպող դպրոցներում` համապատասխանն առարկաներին:
Հանրակրթական դպրոցներում ֆիզիկական կուլտուրայի դասավանդման անբավարար վիճակը պայմանավորված է ոչ այնքան տվյալ առարկային հատկացված ժամաքանակով, որքաքն դպրոցներում մարզադահլիճների, մարզահրապարակների, նյութատեխնիկական միջոցների անբավարար վիճակով:Մարզական գույքի բացակայության, մարզադահլիճների անբավարար վիճակի, ձմեռային ամիսներին ջեռուցման դժվարությունների եւ մի շարք այլ պատճառներով ուստարվա զգալի հատվածում աննպատակ վատնվում է ֆիզկուլտուրայի դասաժամերի մեծ մասը: Առանց նյութատեխնիկական բազայի բարելավման դպրոցներում ֆիզկուլտուրային դասաժամերի ավելացումը ուսումնական գործընթացի վրա կունենա բացասական ազդեցություն:
Համապատասխան պայմանների առկայության դեպքում ֆիզկուլտուրային հատկացվող ժամաքանակի ավելացումը շոշափելի արդյունք կարող է ունենալ միայն մասնագետ մանկավարժների առկայության դեպքում: Հանրապետության դպրոցներում այսօր էլ առկա է ֆիզկուլտուրայի ուսուցիչների պահանջ: Ֆիզկուլտուրայի ժամերի ավելացման դեպքում անհրաժեշտ կլինի եւս 1000 մասնագետ ուսուցիչ: Խնդրի հապճեպ լուծման դեպքում բնականաբար ժամերը պետք է տրվեն ոչ մասնագետներին, որն էլ կհանգեցնի կրթության որակի հետագա անկմանը: