2) 27-րդ հոդվածում «օրվանից» բառից հետո լրացնել հետեւյալ բառերը. «, բացառությամբ 6-րդ հոդվածի 4-րդ մասի».
3) 27-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասն ուժի մեջ է մտնում 2007 թվականի սեպտեմբերի 1-ից: Մինչեւ 2007 թվականի սեպտեմբերի 1-ը հանրակրթական դպրոցներում, նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում «ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասերն ամբողջ ուսումնառության ընթացքում անցկացվում են շաբաթական առնվազն 2 ժամով, բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ 2 տարի տեւողությամբ` շաբաթական առնվազն 4 ժամով:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: