Հոդված 1. «Անկանխիկ գործառնությունների մասին» 2022 թվականի հունվարի 18-ի ՀՕ-12-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում «աշխատավարձերի» բառից առաջ լրացնել «ալիմենտի, » բառը:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ մաս՝
«3. Ալիմենտի վճարումն իրականացվում է անկանխիկ ձեւով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո: