Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-11014-06.06.2025-ՄԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 33-րդ հոդվածի 1-ին մասում «ընտանիքի մասին» բառերը փոխարինել «ընտանեկան» բառով, իսկ 3-րդ մասում «մնացել են» բառերից առաջ լրացնել «փաստացի» բառը:

Հոդված 2. Օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասում «մարմինները» բառից հետո լրացնել «, դրանց սեփական եւ պետության պատվիրակած լիազորությունները» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 4-րդ մասում եւ 41-րդ հոդվածի 2-րդ մասում հանել «դաստիարակչական,» բառը, իսկ «նման» բառը փոխարինել «շուրջօրյա խնամք տրամադրող» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 605-րդ հոդվածում հանել «դաստիարակչական» բառը, իսկ «նույնանման» բառը փոխարինել «շուրջօրյա խնամք տրամադրող» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 1067-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերից, ինչպես նաեւ 1068-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «դաստիարակչական,» բառերը, իսկ 1068-րդ հոդվածի 3-րդ մասի «նմանօրինակ» բառը փոխարինել «շուրջօրյա խնամք տրամադրող» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը: