Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9041-02.12.2015-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 27-րդ կետով.

«27) Նպատակային ուսուցում` մասնագիտական կրթական ծրագրերով պետության համար առաջնային եւ կարեւորություն ներկայացնող բնագավառները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածաշրջանները, այդ թվում սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերը, համապատասխան որակավորմամբ մասնագետներով ապահովելու նպատակով իրականացվող ուսուցում:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Նպատակային ուսուցմամբ ուսանող ՀՀ քաղաքացիների համար պետությունը երաշխավորում է պետական ուսումնական հաստատություններում մրցութային կարգով՝ անվճար նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական  կրթություն ստանալու իրավունք: Այս դեպքում մրցութային ընդունելությունն իրականացվում է ընդհանուր մրցույթից առանձնացված՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողի հետ կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում է նաեւ հետեւյալ պայմանը. Ուսանողը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ժամկետով, ՀՀ կառավարության սահմանած կարգով, գործուղվում է աշխատելու ուղեգրող կազմակերպության նախատեսած վայրերում: Այս պայմանը չկատարելու դեպքում շրջանավարտը ՀՀ կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում պարտավոր է փոխհատուցել ուսումնառության տարիների  համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից  տրամադրված ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցման չափի եւ պետական կրթաթոշակի չափի հանրագումարի կրկնապատիկը:

Փոխհատուցված գումարի 70 տոկոսը բուհը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը տնօրինում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերությունում «հաստատությունների,» բառից հետո լրացնել «նպատակային ուսուցմամբ ուսանողներին, այդ թվում՝ » բառերը:

Հոդված 4.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ  փոփոխություններ  կատարելու մասին» եւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ  փոփոխություն կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի մասին


1. Անհրաժեշտությունը

  «Կրթության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներով սահմանված չէ <<նպատակային կրթություն>> հասկացությունը:

Կարգավորված չեն նաեւ պայմանագրային հարաբերությունները:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայումս նպատակային ընդունելություն է իրականացվում մանկավարժական, ագրոնոմիական, բժշկական մասնագիտությունների գծով:

Յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարության որոշմամբ նպատակային ուսուցման տեղեր են հատկացվում նաեւ Մեղրու տարածաշրջանին՝ 2 բժշկական եւ 4 մանկավարժական մասնագիտությունների գծով:

Բժշկական մասնագիտությունների գծով նպատակային ընդունելություն իրականացվում է նաեւ օրդինատուրայում:

Որոշակի խնդիրներ են առաջանում պայմանագրային պարտավորությունները չկատարած շրջանավարտների ուսման ծախսերի փոխահատուցման գործընթացում:

Սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերում հաշվառված եւ վերջին ութ տարում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման համակարգում տրամադրվել են առանձին ընդունելության տեղեր` ըստ մասնագիտությունների:

Սակայն հետագայում բուհերում խնդիրներ առաջացան հիշյալ ուսանողների հետ պայմանագրեր կնքելու ժամանակ, քանի որ պարզ չէր հիշյալ ուսանողների կարգավիճակը՝ արդյոք նրանք հանդիսանում են նպատակային ընդունելությամբ ընդունվածներ, թե որպես սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերում հաշվառված քաղաքացիներ նրանց հնարավորություն է տրվել բուհ ընդունվել իրենց համար հատկացված տեղերում:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն

Յուրաքանչյուր տարի, ՀՀ գերատեսչություններից ստացված հայտերի հիման վրա ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն ըստ մասնագիտությունների, ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունելության տեղերը, որտեղ ներառված են նաեւ նպատակային ուսուցման ընդունելության տեղերը, նաեւ տեղեր են հատկացվում սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերում հաշվառված քաղաքացիների ընդունելության համար:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքով սահմանել «նպատակային կրթություն» հասկացությունը եւ հստակեցնել նպատակային ընդունելության հետ կապված հարցերը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված գերատեսչությունները ինստիտուտներն ու անձինք

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

6. Ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է, որ նախագծերի ընդունումից հետո կկարգավորվի պետական պատվերի շրջանակում բարձրագույն եւ հետբուհական նպատակային կրթության հետ կապված հարաբերությունները:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ  փոփոխություններ  կատարելու մասին» եւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ  փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

««Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքների նախագծերի  ընդունման դեպքում

««Բարձրագույն  եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի  բնապահպանության բնագավառում կարգավորման

1. ««Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում,  այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն  հակասում:

Նախագծերի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների  նախագծերը  բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է որոշակի կարգավորումներ սահմանել պետական պատվերի շրջանակում բարձրագույն եւ հետբուհական նպատակային կրթության հետ կապված հարաբերություններում, եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) սահմանվում է «նպատակային կրթություն» հասկացությունը, ինչպես նաեւ կարգավորվում են նպատակային ընդունելության հետ կապված հարաբերությունները:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր)` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի  թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի  սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման  ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծերով առաջարկվում է սահմանել նպատակային ուսուցում հասկացությունը, ինչպես նաեւ սահմանել, որ նպատակային ուսուցում ստանալուց հետո օրենսդրությամբ սահմանված պայմանները չկատարելու դեպքում շրջանավարտը, ինչպես նաեւ պետական բյուջետային հիմնարկ չհանդիսացող ուղեգրող կազմակերպությունը պարտավոր են փոխհատուցել ուսանողի ուսումնառության տարիների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցման չափի եւ պետական կրթաթոշակի չափի հանրագումարի կրկնապատիկը:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ նախագծերի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի մուտքերի ավելացման, որի չափը հնարավոր չէ գնահատել` ելնելով տվյալ մուտքի բնույթից: ՀՀ պետական բյուջեի ծախսերի եւ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա նախագծերի ընդունման ազդեցությունը կլինի չեզոք: