Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-905-03.12.2015-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2011թվականի նոյեմբերի 30-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրիմասին օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6)-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ`

« 6) բնակության եւ հաշվառման վայրը»:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ » ԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Օրենքի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում հաշվառման վայրը նշելու հանգամանքով: Քաղաքացու անձնագիրը պետք է պարունակի ոչ միայն բնակության, այլ նաեւ հաշվառման վայրի մասին տեղեկատվություն, որպեսզի համարվի լիարժեք անձը հաստատող փաստաթուղթ: